երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավելի քան 55 մլրդ դոլար. «Գազպրոմ»-ի եկամուտը 2021-ին կրկնապատկվել է

Ավելի քան 55 մլրդ դոլար. «Գազպրոմ»-ի եկամուտը 2021-ին կրկնապատկվել է

«Գազպրոմ»-ի եկամուտները խողովակաշարով գազի արտահանումից 2021 թվականին տարեկան կտրվածքով ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 55,507 միլիարդ դոլարի՝ միջին տարեկան 272,8 դոլար գնով: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս են վկայում Դաշնային մաքսային ծառայության տվյալները:

Դեկտեմբերին գազի արտահանման գինը նոյեմբերի համեմատ աճել է 15,8 տոկոսով՝ հազար խորանարդ մետրի համար կազմելով 517,8 դոլար։

Ընկերության եկամուտները գազի արտահանումից ամսական կտրվածքով աճել են 15,8%-ով` մինչև 8,34 մլրդ դոլար, իսկ տարեկան կտրվածքով` գրեթե 2,2 անգամ։

Գինը դեկտեմբերին կազմել է 517,8 դոլար՝ 2020 թվականի դեկտեմբերի 156,6 դոլարի համեմատ: Տարվա միջին գինը կազմել է 272,8 դոլար։

  • Կիսվել: