Կիևը մտադիր չէ երկարաձգել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագիրը. Զելենսկի
Կիևը մտադիր չէ երկարաձգել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարաձգելու, դրան վերջակետ է դրված»:
Բացի այդ՝ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան Եվրամիության հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերաբերյալ: Խոսքը, ըստ նրա, այլ ընկերություններից գազի տարանցման մասին է։
Նշենք, որ ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ չնախատեսված հանգամանքների դեպքում եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը։