երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավարտվել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ երրորդ փուլը

Ավարտվել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ երրորդ փուլը

ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կան դրական տեղաշարժեր մարդասիրական միջանցքի բացման հարցում:

Հայտնի է, որ բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին՝ Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:

 

  • Կիսվել: