ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիրիային ԱԹՍ-ով հարվածներ են հասցվել. կան զոհեր

Սիրիային ԱԹՍ-ով հարվածներ են հասցվել. կան զոհեր

Անօդաչու թռչող սարքերն այսօր հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող ցամաքային թիրախներին:
 
Ինչպես հաղորդում է «Ալ Հադաս» հեռուստաալիքը՝ հարձակման է ենթարկվել էլ Համիդիայի իրանամետ շիական կազմավորումների ճամբարի գտնվելու վայրը: Ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել են զենքի պահեստն ու զինամթերքով բեռնատարը, զոհվել է ութ մարտիկ։
 
 
Հեռուստաալիքի տվյալով՝ Իրաքին սահմանակից շրջանում կենտրոնացած շիա կամավորների ընդհանուր թիվը 15 հազար է: Նրանց ջոկատները սիրիական բանակի կողմից կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ավազակախմբերի դեմ։

  • Կիսվել: