Ատոմակայանները երբեք չեն կարող լեգիտիմ թիրախ լինել զինված հակամարտության ժամանակ. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կալինինգրադում «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցում, հայտարարել է, որ ատոմային էլեկտրակայանները չեն կարող թիրախ լինել զինված հակամարտությունների ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես դա ասել եմ Զապորոժիեում, ասել եմ Կիևում, ասում եմ հիմա՝ Կալինինգրադում։ Ատոմակայանները երբեք չեն կարող լեգիտիմ թիրախ լինել զինված հակամարտության ժամանակ: Ուստի գործակալությունը իր հերթին առաջարկում է միջոցներ և գործիքներ՝ խուսափելու այն իրավիճակներից, որոնք անընդունելի են բոլոր կողմերի համար»,-նշել է նա: