երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն ստուգի իր միջուկային օբյեկտները. Բաղայի

Իրանը համաձայն չէ, որ ՄԱԳԱՏԷ-ն ստուգի իր միջուկային օբյեկտները. Բաղայի

Իրանը չի համաձայնվում ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Ոչ», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի կողմից իր միջուկային օբյեկտներ մուտք գործելուն։

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել էր, որ գործակալությունը ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք գործել իրանական միջուկային օբյեկտներ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը ռմբակոծված իրանական միջուկային օբյեկտներ կախված կլինի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքից։ Թեհրանը, սակայն, ընդգծել է, որ Իրանը կշարունակի մուտք ապահովել մի շարք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի։

  • Կիսվել: