չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աթենքում Hellenic Train գնացքների օպերատորի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված գնացքների բախման հետ

Աթենքում Hellenic Train գնացքների օպերատորի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված գնացքների բախման հետ

Աթենքում Hellenic Train գնացքների օպերատորի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված երեկ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետ, ինչի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, մեծ մասը՝ ուսանողներ: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել:

Վթարից հետո Hellenic Train երկաթուղային կայարանի ղեկավարը ձերբակալվել է, նա մեղադրվում է մեծ թվով մարդկանց անզգուշությամբ մահ պատճառելու համար: 59-ամյա տղամարդը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ վթարի պատճառը հնարավոր տեխնիկական անսարքությունն է:

Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է ներկայացրել: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

  • Կիսվել: