երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Աստծո անունից խնդրում եմ՝ դադարեցրե՛ք կոտորածը. Հռոմի Պապը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Աստծո անունից խնդրում եմ՝ դադարեցրե՛ք կոտորածը. Հռոմի Պապը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Զինված ագրեսիան անընդունելի է։ Այս մասին ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ քննադատելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, տեղեկացնում է Reuters-ը:

Կիրակնօրյա աղոթքի ընթացքում, դիմելով ներկաներին, նա ասել է, որ ՛՛բարբարոսություն են երեխաների ու անզեն քաղաքացիների սպանությունները՛՛, իսկ Մարիուպոլ քաղաքը ՛՛նահատակների քաղաք՛՛ է: Հռոմի պապը կոչ է արել իրական մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ մարդկանց տարհանելու համար։

՛՛Աստծո անունից խնդրում եմ՝ դադարեցրե՛ք կոտորածը՛՛,-ասել է նա և նշել, որ Ուկրաինայի քաղաքները գերեզմանոց դառնալու վտանգի տակ են։

Ինչպես նշվում է՝ Ֆրանցիսկոս պապն իր խոսքում չի գործածել Ռուսաստան բառը, սակայն արևմտյան լրատվամիջոցները եզրակացրել են, որ քննադատությունը վերաբերում է հենց ՌԴ-ին:

 

  • Կիսվել: