Աշխարհի ամենամեծ գործող հրաբխից ժայթքող լավան կարող է փակել Հավայիների Մեծ կղզու գլխավոր մայրուղին (լուսանկարներ, տեսանյութեր)
Հավայան կղզիների Մաունա Լոա հրաբխի լավան, ամենայն հավանականությամբ, անարգել կհասնի նահանգի գլխավոր մայրուղի, որից գտնվում է 4 կմ հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը:
Շատ մարդիկ Հավայան Մեծ կղզում պատրաստվում են լուրջ ցնցումների, եթե Մաունա Լոայի լավան արգելափակի կղզու երկու կողմերը միացնող ամենաարագ ճանապարհը: Լավան կարող է անանցանելի դարձնել ճանապարհը և ստիպել վարորդներին գտնել այլընտրանքային ափամերձ երթուղիներ հյուսիսում և հարավում:
Դա կարող է մի քանի ժամով երկրացնել ճանապարհը:
Լոան՝ աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը, 38 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է նոյեմբերի 27-ին:Հազվագյուտ «կրկնակի ժայթքումը» նշանավորել է Մաունա Լոայի պատմության մեջ ամենաերկար հանգիստ շրջանի ավարտը: