շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 1,4 մլրդ դոլար կհատկացնի

Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 1,4 մլրդ դոլար կհատկացնի

Արժույթի միջազգային հիմնադրամը որոշում է ընդունել Ուկրաինային 1․4 մլրդ դոլարի չափով հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ուկրաինային ազգային բանկի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ միջոցները կուղղվեն պետական բյուջեի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ու Ուկրաինայի վճարային հաշվեկշռի աջակցմանը։

Հաջորդ շաբաթ Կիևը սպասում է ԵՄ-ից մակրոֆինանսական աջակցության առաջին տրանշին՝ 300 մլն եվրոյի չափով, իսկ մեկ շաբաթ անց՝ երկրորդ տրանշին։ Ընդհանուր առմամբ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել 1․2 մլրդ եվրո։

 

  • Կիսվել: