չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակ Քաբուլի ռազմական օդանավակայանում

Արտակարգ իրավիճակ Քաբուլի ռազմական օդանավակայանում

Պայթյուն է տեղի ունեցել կիրակի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը։

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Այսօր առավոտյան Քաբուլի ռազմական օդանավակայանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեր մի քանի քաղաքացիներ զոհվել և վիրավորվել են», – ասվում է լրագրողների համար տարածված հայտարարության մեջ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում

  • Կիսվել: