կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առնվազն 12 զոհ, 65 վիրավոր. Դոմինիկյան Հանրապետությունում պայթյուն է որոտացել

Առնվազն 12 զոհ, 65 վիրավոր. Դոմինիկյան Հանրապետությունում պայթյուն է որոտացել

Դոմինիկյան Հանրապետությունում տեղի է ունեցել պայթյուն, որից առնվազն 12 մարդ է մահացել, 65 մարդ՝ վիրավորվել, ևս 55 մարդ անհետ կորած է: Այս մասին հայտնել է այդ երկրի Կարմիր խաչի գրասենյակը, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սան Կրիստոբալ նահանգի Վիլլա Վալդես շրջանում՝ առևտրի կենտրոններից մեկի մոտ: Պայթյունի հետևանքով լիովին ավերվել է 3 կառույց:

Երկրի նախագահ Լուիս Աբինադերը կարգադրել է մոբիլիզացնել արտակարգ ծառայությունները՝ միջադեպին արձագանքելու համար:

 

  • Կիսվել: