հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատում են մի հուշագրի վրա, որով հնարավորություն կստեղծվի ռուսական կողմին մուտք գործել ՀՀ-ում գործող ամերիկյան լաբորատորիաներ

ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատում են մի հուշագրի վրա, որով հնարավորություն կստեղծվի ռուսական կողմին մուտք գործել ՀՀ-ում գործող ամերիկյան լաբորատորիաներ

Հայաստանը և Ռուսաստանը աշխատում են մի հուշագրի վրա, որով հնարավորություն կստեղծվի ռուսական կողմին մուտք գործել ՀՀ-ում գործող ամերիկյան կենսաբժշկական լաբորատորիաներ։ Այս մասին «Կոմերսանտին» ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   

 «Անցյալ տարի իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ, մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում:

Այս լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարևոր է: Ի դեպ, այս լաբորատորիաներն արժեքավոր և կարևոր են Հայաստանի համար: Մենք շնորհակալ ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք օգնեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքն ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը: Փաստացի, սա նվեր է Հայաստանին, և շատ արժեքավոր նվեր: Մենք դեռ աշխատում ենք հուշագրի տեքստի վրա: Այս փաստաթղթի հիմնական նպատակը բոլոր կողմերի շահերի պաշտպանությունն է, որպեսզի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չլինի որևէ անհանգստություն այդ լաբորատորիաների վերաբերյալ»,- նշել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: