Արևմուտքը ՌԴ-ի ու Բելառուսի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո ասել է, որ Մոսկվայում տեսնում են Արևմուտքի թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ: Այս մասին տեեկացնում է Ինտերֆաքսը:
Նշվում է, որ Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Մոսկվայի և Մինսկի ներքին գործերին:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Արևմուտքի ղեկավարները դա առանձնապես չեն թաքցնում: Հանգիստ ենք վերաբերվում դրան: Միութենական պետություն ունենք, պաշտպանվելու համար միջոցներ ունենք, գիտենք՝ ինչպես պահել մեր անկախությունը, և դա մեր նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է՛՛: