երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իրանը տարիներ շարունակ համաձայնել է ստուգումներ անցկանել իր միջուկային օբյեկտներում․ Թրամփ

Իրանը տարիներ շարունակ համաձայնել է ստուգումներ անցկանել իր միջուկային օբյեկտներում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն անվերապահորեն համաձայնել է «տարիներ շարունակ» ստուգումներ իրականացնել իր միջուկային օբյեկտներում։

«Իրանը լիովին և ամբողջությամբ համաձայնել է բարձրագույն մակարդակի միջուկային ստուգումներին՝ տարիներ շարունակ (ընդմիշտ!!!): Դրանք «միջուկային ազնվություն» կապահովեն: Եթե նրանք չհամաձայնեին, ապա հետագա ոչ մի բանակցություն չէր լինի»,— գրել է Ամերիկայի առաջնորդը «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը շվեյցարական Բյուրգենշտոկում ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտներում նոր ստուգումներ անցկացնելու հարցը։

  • Կիսվել: