շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արևմտյան երկրները զենք են առաջարկել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Կալաձե

Արևմտյան երկրները զենք են առաջարկել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար․ Կալաձե

Արևմտյան երկրների ներկայացուցիչներն առաջարկել են Վրաստանի իշխանություններին զենք մատակարարել, եթե նրանք բացեն «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Եղել են ուղղակի սպառնալիքներ, շանտաժ և վիրավորանքներ, որպեսզի երկրում բացվի «երկրորդ ճակատ»։ Նրանք խոստացել են օգնել բոլորին, ապահովել համապատասխան ռազմական տեխնիկա և այլն»:

Կալաձեն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են բացահայտել բանակցությունների մանրամասները, ինչպես նաև՝ ներկայացնել ապացույցներ, եթե անհրաժեշտ լինի։

«Այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով, ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: