երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին՝ Անկարայում արգելել են հանրահավաքներն ու դրոնների գործարկումը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին՝ Անկարայում արգելել են հանրահավաքներն ու դրոնների գործարկումը

Անկարայում անվտանգության խստացված միջոցառումներ են սահմանվել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի նախաշեմին, հայտնում է թուրքական «Haber Global» լրատվական պորտալը։

Հունիսի 28-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի մայրաքաղաքում կարգելվեն հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, ինչպես նաև տաղավարների ու վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Բացի այդ, արգելք կգործի նաև առանց իշխանությունների թույլտվության անօդաչու թռչող սարքերի գործարկման վրա։

Անկարայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն գագաթնաժողովի անցկացման վայրերում, պատվիրակությունների տեղակայման տարածքներում և տրանսպորտային երթուղիներում։ Մարդկանց կարգելվի մուտք գործել այդ գոտիներ։

  • Կիսվել: