երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու

Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու

Իսրայելին անհրաժեշտ է ազատվել սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ անկախություն սպառազինության ոլորտում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մեզ անհրաժեշտ է ազատվել կախվածությունից և ստեղծել սեփական անկախ սպառազինության արտադրություն։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը», - ասել է Նեթանյահուն Հորդանան գետի արևմտյան ափում կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը այժմ դիմակայում է Իրանին և նրա սատելիտներին։

«Մենք հարվածներ ենք հասցրել նրանց, սա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի անց, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ անում ենք հիմա, հսկայական հզորության կուտակում է», - հավելել է իսրայելցի վարչապետը։

  • Կիսվել: