ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. ԱՄՆ նախագահ

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը. ԱՄՆ նախագահ

Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ չհստակեցնելով, սակայն, թե արդյոք ԱՄՆ-ն աջակցո՞ւմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից տանկեր տրամադրելու գաղափարին:

Նշենք, որ ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է Կիևին Leopard 2 մարտական տանկերի մատակարարումը թույլատրելու Բեռլինի մտադրության մասին միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն իր կողմից Ուկրաինային Abrams տանկեր տրամադրի:

 

  • Կիսվել: