ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արևելյան Երուսաղեմում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել

Արևելյան Երուսաղեմում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Արևելյան Երուսաղեմում կրակոցներ են հնչել: The Jerusalem Post թերթի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել հին քաղաքից ոչ հեռու գտնվող Դավթի քաղաքի հնագիտական պարկի մուտքի մոտ: Տուժել է երկու տղամարդ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Իսրայելի ոստիկանությունը միջադեպը ևս որակել է որպես ահաբեկչություն: «Նախնական զեկույցը Երուսաղեմում ահաբեկչական հարձակման կասկած է։ Երուսաղեմում Դավիթ քաղաքում հրաձգության մասին հաղորդում է ստացվել։ Կրակոցների հետևանքով երկու վիրավոր կա։ Կասկածյալը չեզոքացվել է։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության խոշոր ուժեր», - նշված է ոստիկանության հայտարարության մեջ։

Սա Արևելյան Երուսաղեմում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ միջադեպն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արևելյան Երուսաղեմի սինագոգներից մեկի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին:

 

  • Կիսվել: