երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արդյո՞ք կորոնավիրուսը կմեռնի այնտեղ, որտեղ ծնվել էր

Արդյո՞ք կորոնավիրուսը կմեռնի այնտեղ, որտեղ ծնվել էր

«Ամերիկայի ձայն»-ը գրում է.

«Իտալիան որոշեց հյուսիսային հատվածն, այսպես ասած, մեկուսացնել երկրի մյուս մասերից, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մի ձեւ։ Այսպիսով 16 միլիոն մարդ երկրի հյուսիսում զրկվում է ազատ ճամփորդելու հնարավորությունից։ Կառավարության հրամանով փակվում են կինոթատրոնները, թատրոններն ու թանգարանները, երբ միայն կիրակի օրն այստեղ 25 տոկոսով աճել է այս վիրուսով վարակված մարդկանց թիվը։ Մի երկիր, որտեղ արդեն իսկ գրանցվել է մահացության 46Օ դեպք։

30 տոկոսով աճել է Մեծ Բրիտանիայում տարածված կորոնավիրուսով հիվանդացած անձանց թիվը, որտեղ վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե դրա դեմ պայքարի ներկա ամենակարեւոր ձեւը տարածման արագությունը նվազեցնելն է։

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 4 ու կես հեկտար տարածք է հատկացվել Grand Princess զբոսանավի ուղեւորներին ընդունելու համար, նավ, որը խարիսխ էր նետել Սան Ֆրանցիսկոյի ափերին, երբ նավում հայտնաբերվել էր այս վիրուսով վարակված 21 ուղեւոր։ Ուղեւորների մի մասը կարանտինի տակ մնալու համար տեղափոխվելու են Կալիֆորնիայի, Թեքսասի ու Ջորջիայի ռազմական բազաներում։

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսն է ասում, կորոնավիրուսը մոտ է համաճարակ հայտարարվելուն, սակայն դեռեւս կա հույս, որ այն զսպելու ու ճամփորդությունները կրճատելու եղանակով հնարավոր կլինի խուսափել դրանից։

Չինաստանում գրանցվել է հիվանդության միայն 4Օ նոր դեպք, ինչը հունվար ամսից գրանցված նոր դեպքերի ամենացածր ցուցանիշն է։

Ու բոլորն են ուզում հավատալ, որ կորոնավիրուսը, որը ծնվեց Չինաստանում, հենց այստեղ էլ կսկսի իր վախճանի գործընթացը»։

  • Կիսվել: