հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արդեն չեմ հիշում՝ ով է ստորագրել մինսկյան համաձայնագրերը». Զելենսկին՝ Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում

«Արդեն չեմ հիշում՝ ով է ստորագրել մինսկյան համաձայնագրերը». Զելենսկին՝ Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Կիևը պատասխանատվությամբ է մոտենում Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածություններին, և հավելել, որ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման միակ աշխատանքային հարթակը համարում է նորմանդական ձևաչափը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա):

«Ես արդեն չեմ հիշում, թե ով է ստորագրել մինսկյան համաձայնագրերը, բայց հստակ գիտեմ, թե ով պետք է իրականացնի դրանք: Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում որոշակի պայմանավորվածություններին։ Ես հասկանում եմ, թե որոնք են Մինսկի պայմանավորվածությունները»,- ասել է Զելենսկին այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

  • Կիսվել: