Արբանյակները գրանցել են իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտի ավերածությունները
Իսրայելական հարվածները սահմանափակ վնաս են հասցրել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերգետնյա ենթակառուցվածքին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Planet Labs PBC ընկերության արբանյակային լուսանկարները։
Հրատարակության տվյալներով՝ հունիսի 11-ի և 13-ի լուսանկարները համեմատելիս, ամենայն հավանականությամբ, կարելի է տեսնել լեռան լանջին, ձեռնարկության շուրջը գտնվող հենապատի փլուզում։
Սակայն, նշում է The Times of Israel-ը, օբյեկտը գտնվում է լեռան տակ՝ մեծ խորության վրա, և ենթադրվում է, որ Իսրայելը չունի զինամթերք, որը կարող է ոչնչացնել օբյեկտը։
Հունիսի 14-ին Mehr գործակալությունը հաղորդել է, որ իրանցի մասնագետներն աննշան վնասվածք են գրանցել Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտին Իսրայելի հասցրած հարվածներից հետո։
Ավելի վաղ ստացվել են ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտները որոշակի վնասվածք են ստացել Իսրայելի ավիահարվածների ընթացքում։