հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջարկվել է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միմյանց դեմ հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր

Առաջարկվել է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միմյանց դեմ հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր

Այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստում առաջարկվել է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միմյանց դեմ հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր։ 

Նման առաջարկով է հանդես եկել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, որը հիշեցրել է վերջին լարվածությունը Տաջիկստանի հետ սահմանին և նշել, որ այն դեռ պահպանվում է: 

Նախագահի խոսքով՝ այս ֆոնին լավ կլիներ միմյանց վրա հարձակման դեպքում արագ արձագանքման մեխանիզմներ մշակել: 

ՀԱՊԿ անդամ երկրները պետք է օգնեն միմյանց արտաքին ագրեսիան հետ մղելիս: Այդ առնչությամբ  չկա հատուկ մեխանիզմ, ինչպես նաև չկա կազմակերպության անդամների միջև հակամարտության դեպքում գործողությունների ծրագիր:

  • Կիսվել: