ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ

Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանը ուներ մեկ մասնակից: Մրցահարթակ դուրս եկավ 57 կգ քաշային, Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոն, 2024 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն, գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:

Առաջին վարժությունում Ալեքսանդրան մեկ հաջող մոտեցում ունեցավ, նա բարձրացրեց 85 կիլոգրամանոց ծանրաձողը և գրավեց 6-րդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին ավելի հաջող հանդես եկավ և կարողացավ բարձրացնել 114, ապա 120 կիլոգրամանոց ծանրաձողերը։

Այս արդյունքով Ալեքսանդրան նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքով ճանաչվեց 4-րդը։

  • Կիսվել: