ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջակվել է Մոսկվայի Լուկովի նրբանցքը անվանափոխել Ժիրինովսկու անունով

Առաջակվել է Մոսկվայի Լուկովի նրբանցքը անվանափոխել Ժիրինովսկու անունով

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն առաջարկել է Մոսկվայի Լուկովի նրբանցքը, որտեղ գտնվում է կուսակցության կենտրոնակայանը, անվանափոխել Վլադիմիր Ժիրինովսկու անունով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Դումայում խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովը։

«Կայացել է կուսակցության բարձրագույն խորհրդի նիստ, մենք որոշում ենք կայացրել և պնդելու ենք, որ Լուկովի նրբանցքը, որտեղ գտնվում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և որտեղ սկսվել է կուսակցության պատմությունը, վերանվանվի Ժիրինովսկու նրբանցք»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: