Հայտնի է, թե ով է փոխարինելու Ժիրինովսկուն
Լեոնիդ Սլուցկին ուրբաթ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԼԴԿ Գերագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովը։
Նրա խոսքով՝ քվեարկության ձայներն արդեն հաշվարկվել են։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին։ Նա 75 տարեկան էր։ Ժիրինովսկին ավելի քան 30 տարի մեծ քաղաքականությունում էր։