ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր  Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը կարծիքներ են հնչել տարածաշրջանում տիրող իրավիճակի, էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև ընդծվել է տարածաշրջանի ընդհանուր զարգացման գործում էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակալի ներդրումը։

Կողմերը ընդգծել են, որ պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք ներկա փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել։ Միաժամանակ նրանք նշել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը։

  • Կիսվել: