շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները

Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հանդիպում են ունեցել Անթալիայում՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում, տեղեկացնում է Irna-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Մուստաֆա Շենթոփը և Սահիբա Գաֆարովան քննարկել են քաղաքականության և տնտեսության ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու խորացումը, անդրադարձել նաև տարածաշրջանային խնդիրներին։

Ասիական խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2006 թվականին։ Կազմակերպությունը մշտական հիմունքներով 41 պետություն է ներառում։

 

  • Կիսվել: