երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ

Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ

Հյուսիսային Ամերիկայում հաստատված անոմալ շոգի ֆոնին նոր ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել Կանադայի Նունավուտ արկտիկական տարածաշրջանում: Այս մասին ասվում է Կանադայի Ազգային օդերևութաբանական բյուրոյի տեղեկագրում:

Այսպես, հուլիսի 5-ին Քեմբրիջ Բեյ բնակավայրում սնդիկի սյունը բարձրացել է մինչև 22,1 աստիճան Ցելսիուս՝ գերազանցելով 1930 թվականի ռեկորդը (21,7 աստիճան Ցելսիուս), իսկ Կորալ Հարբորում օդը տաքացել է մինչև 27,1 աստիճան Ցելսիուս՝ նորացնելով 2002 թվականի ռեկորդը (24,7 աստիճան Ցելսիուս):

Ընդ որում, այդ վայրերում հուլիսին միջին ջերմաստիճանը կազում է 3-ից մինչև 9 աստիճան Ցելսիուս:

Անցյալ շաբաթվանից Կանադայում և Միացյալ Նահանգներում հաստատվել է անոմալ շոգ եղանակ. Ջերմաստիճանը տեղ-տեղ բարձրացել է մինչև 45 աստիճան Ցելսիուս:

 

  • Կիսվել: