ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անկարան մտադիր է արագացնել Թուրքիայում բնակվող սիրիացի միգրանտների հայրենադարձման գործընթացը. Էրդողան

Անկարան մտադիր է արագացնել Թուրքիայում բնակվող սիրիացի միգրանտների հայրենադարձման գործընթացը. Էրդողան

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մոտ ահաբեկիչների դեմ պայքարում նոր փուլ է սկսելու, 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ձևավորումը ավարտին է հասցվելու։

Նա հավելել է նաև, որ պաշտոնական Անկարան մտադիր է արագացնել Թուրքիայում բնակվող սիրիացի միգրանտների հայրենադարձման գործընթացը։

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղում իրավիճակը լարված է: Սիրիական բանակի հրետանին պատասխան հարվածներ է հասցրել Հալեպում թուրքամետ Ֆեյլաք ալ-Շամ կազմավորման դիրքերին, կան զոհեր և վիրավորներ: Նշվում է, որ սիրիական ուժերը դիրքային առաջխաղացում են գրանցել:

ԶԼՄ-ների տվյալով՝ Սիրիայի հյուսիսում դեկտեմբերի կեսերից հարաբերական հանգստություն էր պահպանվում, սակայն թուրքական անօդաչու թռչող սարքերը վերսկսել են հարձակումները Եփրատ գետի արևելյան ափին ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերին թուրքական «Ճանկ-սուր» գործողության մեկնարկից ի վեր Սիրիայի հյուսիսում շուրջ 120 խաղաղ բնակիչ է զոհվել։

  • Կիսվել: