շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Անկարան չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը. Էրդողանը՝ Պուտինին

Անկարան չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը:

՛՛Հայտարարելով, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, և որ դա սկզբունքային դիրքորոշում է՝ Էրդողանը նշել է, որ կարևոր է մինսկյան համաձայնագրերի հիման վրա եզրակացության գալը՛՛,-հայտնել են Էրդողանի գրասենյակից:

 

  • Կիսվել: