չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անհրաժեշտ է խուսափել բռնության էսկալացիայից, իսկ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունք ունի. Սունակ

Անհրաժեշտ է խուսափել բռնության էսկալացիայից, իսկ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունք ունի. Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են «տարածաշրջանում բռնության հետագա սրացումից խուսափելու անհրաժեշտությունը»։ «Վարչապետը և նախագահ Հերցոգն ընդգծել են տարածաշրջանում բռնության հետագա սրացումից խուսափելու հրատապ անհրաժեշտությունը։ Նրանք պայմանավորվել են շարունակել միասին աշխատել այդ նպատակով»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Սունակը Իսրայելի նախագահին ասել է, որ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը կարեւոր խնդիր է։ «Պաղեստինցիները ՀԱՄԱՍ-ի արածի զոհն են: Կարևոր է, որ մենք շարունակենք ապահովել հումանիտար հասանելիությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը «միջազգային իրավունքի համաձայն ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Վարչապետը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա օգնության հոսքը դեպի Գազա։ Նա անկեղծ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հետագա առաջընթաց գրանցել կենսական նշանակություն ունեցող սննդամթերքի, ջրի և դեղորայքի մատակարարման գործում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: