շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցությունները․ ԵՄ

Անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցությունները․ ԵՄ

Եվրամիությունը հայտնել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«ԵՄ-ն կարծում է, որ ԼՂ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում անհրաժեշտ է վերսկսել ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների դրույթների կատարմանը, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին:

Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին՝ խնդրելով «տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հրադադարը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: