Անհամբեր սպասում եմ մեմերին․ Շոլցը հրապարակել է վնասվածքից հետո առաջին լուսանկարը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ի իր օգտահաշվում հրապարակել է առաջին լուսանկարը՝ շաբաթ օրը սպորտով զբաղվելու ժամանակ վնասվածք ստանալուց հետո։
«Անհամբեր սպասում եմ մեմերին»,- ասվում է նրա գրառման մեջ:
Շոլցը շնորհակալություն է հայտնել ապաքինման մաղթանքների համար և վստահեցրել, որ լուսանկարում ամեն ինչ ավելի վատ է թվում, քան իրականում կա։