հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անգելա Մերկելը հունվարին կմեկնի Թուրքիա

Անգելա Մերկելը հունվարին կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2020թ. հունվարին մեկնելու է Թուրքիա: Այդ մասին հայտնում է գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը, գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են Սիրիայի հարցի շուրջ վերջին զարգացումները, սիրիացի փախստականների թեման և Անկարայի կողմից Լիբիա զորախումբ ուղարկելու ծրագիրը:

Նշվում է, որ կանցլեր Մերկելն անհանգստացած է Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016թ. ստորագրված փախստականների համաձայնագրի ապագայով, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին և հունական կղզիներում սիրիացի փախստակնների ահագնացող հոսքով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումների հետևանքով մեծացել  է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա և հավելել, որ իրենք չեն պատրաստվում իրենց ուսերին միայնակ կրել այդ «բեռը»:

  • Կիսվել: