հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ը Պուտինի պաշտոնանկությանը հասնելու քաղաքականություն չի վարում. Բայդեն

ԱՄՆ-ը Պուտինի պաշտոնանկությանը հասնելու քաղաքականություն չի վարում. Բայդեն

ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությանն ուղղված քաղաքականություն չի վարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:

Նախագահին խնդրել են մեկնաբանել Վարշավա կատարած այցի ժամանակ իր արած արտահայտությունն այն մասին, որ «Պուտինի նման մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»:

«Ես իմ վրդովմունքն եմ հայտնել՝ համարելով, որ նա չպետք է մնա իշխանության ղեկին, ինչպես և այն, որ վատ մարդիկ չպետք է շարունակեն վատ բաներ անել, բայց դա չի նշանակում, որ մեր հիմնարար քաղաքականությունն ուղղված է Պուտինի իշխանությունը տապալելուն»,- հավաստիացրել է Բայդենը: Նա հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Բայդենը նաև ընդգծել է, որ Պուտինի հասցեին ասած խոսքը հետ չի վերցնում:

  • Կիսվել: