շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ահաբեկչությանն աջակցող Թուրքիայի 3 քաղաքացու նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ահաբեկչությանն աջակցող Թուրքիայի 3 քաղաքացու նկատմամբ

ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ։ 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարար է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ–ն իր գործընկեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ շարունակելու է պայքարել «Ալ Քաիդայի» ֆինանսավորման դադարեցման ուղղությամբ։

Մեղադրվող հնգյակի պարագլուխը եգիպտացի Մաջդի Սալիմն է։ Հայտնի է, որ վերջինս նաև Թուրքիայում «Ալ Քաիդայի» գործունեության գլխավոր ղեկավարներից մեկն է։ Թուրքիայի քաղաքացիներն են 47–ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 28-ամյա Նուրեթթին Մյուսլիհանը, 33-ամյա Սոներ Գյուրլեյենը։

  • Կիսվել: