ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԱՄՆ-ը և դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու իրավական տարբերակները. Բլինքեն

ԱՄՆ-ը և դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու իրավական տարբերակները. Բլինքեն

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու հնարավոր իրավական տարբերակները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հիշեցրել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ:  

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար, և սառեցված ակտիվների օգտագործումը կարող է լինել դա անելու իրական և քննարկվող միջոցներից մեկը:

  • Կիսվել: