կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԱՄՆ-ն չի ցանկանում հրաժարվել առավելագույն ճնշման քաղաքականությունից. Իրան

ԱՄՆ-ն չի ցանկանում հրաժարվել առավելագույն ճնշման քաղաքականությունից. Իրան

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է. «Իրանի գործողությունները համահունչ են ՀԳՀԾ-ին և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի 26-րդ և 36-րդ հոդվածներին, բայց ԱՄՆ-ը չի ցանկանում հրաժարվել առավելագույն ճնշման քաղաքականությանից», գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս կայացած նիստին և շեշտելով Միացյալ Նահանգների ու Իրանի վերադարձը այս համաձայնագրին և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումն Աբոլֆազլ Ամուին հավելել է. «Բանաձևի թերի կատարման հիմնական պատճառներից մեկը Միացյալ Նահանգների անօրինական գործողությունն է»:

Նա ասել է. «Չնայած բոլոր ամերիկյան քաղաքական գործիչները խոստովանել են, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողված քաղաքականություն էր, սակայն այդ քաղաքականության ամս կազմող պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ում գոյություն ունի հատուկ վերաբերմունք: Հենց այս հիման վրա մենք, հավատարիմ մնալով 2231, որով բանաձևին, փաստեցինք, որ մյուս կողմը չի կատարել իր պարտավորությունները:

Ամուին հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է ավելացնի իր ճնշումն Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների վրա, ինչը դժվարացրել է բանաձևի ճշգրիտ իրականացումը և ստիպել վերադառնալ իրենց պարտավորություններին:

 

  • Կիսվել: