շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
ԱՄՆ-ում գրանցվել է թռչնագրիպով վարակվելու դեպք․ ԱՀԿ

ԱՄՆ-ում գրանցվել է թռչնագրիպով վարակվելու դեպք․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) հետ՝ կապված այդ երկրում թռչնագրիպի (H5N1) մարդու դեպքի հետ:

Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Թռչնագրիպի վարակը հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում «կաթնամթերքի ֆերմայում աշխատող մարդու մոտ», և CDC-ն հաստատել է հիվանդությունը, նշել է Գեբրեյեսուսը:

«H5N1 վիրուսով վարակվելու ցանկացած դեպք մտահոգիչ է, քանի որ այն շատ վտանգավոր է մարդկանց համար, թեև երբեք ապացուցված չէ, որ այն հեշտությամբ փոխանցվում է մարդկանց միջև»,- պարզաբանեց գլխավոր տնօրենը:

«Աչքերի կարմրությունից բացի հիվանդը որևէ այլ ախտանիշ չի հայտնել, նա հոսպիտալացվել է և ապաքինվում է», - ասաց Գեբրեյեսուսը:

«Հետաքննությունը, թե ինչպես է այս անձը վարակվել, շարունակվում է, և ԱՀԿ-ն սերտ կապի մեջ է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հետ»:

  • Կիսվել: