կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը

ԱՄՆ-ում բենզինի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 4 դոլարը

ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի (3,79 լիտր) միջին գինը գերազանցել է 4 դոլարը: Դա ռեկորդային ցուցանիշ է 2022 թվականի օգոստոսից ի վեր։ Այս մասին են վկայում GasBuddy հարթակի տվյալները, որը հետևում է վառելիքի գների դինամիկային:

ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 20:45-ի (Երևանի ժամանակով մարտի 31-ի ժամը 04:45-ի) դրությամբ Regular տեսակի բենզինի մեկ գալոնի գինը կազմել է 4,001 դոլար: Վառելիքի առավել բարձր գինը գրանցվել է Կալիֆոռնիայում՝ մեկ գալոնի դիմաց 5,86 դոլար:

Ավելի ուշ, նույն հարթակի տվյալների համաձայն, բենզինի գինը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով միջինը 3,5 դոլարի։

 

  • Կիսվել: