ԱՄՆ փոխնախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտությունը կկարգավորվի կես տարվա ընթացքում: Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ունենք նախագահ, որը ակտիվորեն դիվանագիտություն է վարում՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։ Այդպես էլ պետք է լինի։ Կարծում եմ՝ ամերիկացիները պետք է հպարտանան դրանով։ Անկախ արդյունքից, անկախ նրանից՝ պատերազմն ավարտվելու է երեք ամսից, թե վեց ամսից, հուսանք՝ ոչ ավելի ուշ, մենք պետք է հպարտանանք, որ ունենք նախագահ, որը փորձում է դադարեցնել արյունահեղությունը»:
Վենսը հավելել է, որ հասկանում է, որ անհնար է «մեկ գիշերվա ընթացքում» վերջ դնել հակամարտությանը, և վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի դիվանագիտական լուծում փնտրել։


