ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին 14,3 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իսրայելին 14,3 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել հանրապետականների կողմից առաջարկված օրինագծին Իսրայելին 14,3 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հաղորդում է New York Post պարբերականը։

Օրինագծի օգտին արտահայտվել են Ներկայացուցիչների պալատի 226 անդամներ, 196-ը քվեարկել են դեմ:

Քվեարկությունից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Իսրայելին տրամադրվող օգնությունն առանցքային նշանակություն ունի, և հարկավոր է, որ ԱՄՆ-ն հստակ ուղերձ հղի աշխարհին, որ Իսրայելի դեմ սպառնալիքները կհանդիպեն ուժեղ դիմադրության։ Ջոնսոնը Սենատին և Սպիտակ տանը կոչ է արել արագ գործել և «անցկացնել օրինագիծն, ինչպես դա արեց Ներկայացուցիչների պալատը»։

Ավելի վաղ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել էր, որ Սենատը քննարկման չի ընդունի հանրապետականների «խորապես սխալ առաջարկը»։

Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսի երկու պալատներում այն ​​համաձայնեցվի ներկայիս տեսքով: Սպիտակ տանը նշել էին, որ այդ օրինագիծը «վատ է Իսրայելի համար, Մերձավորարևելյան տարածաշրջանի համար և մեր սեփական ազգային անվտանգության համար»։

New York Post-ը նշում է, որ Բայդենը հոկտեմբերի 1-ին միջոցառում է անցկացրել՝ կոչ անելով հասնել «դադարի» Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմում։

  • Կիսվել: