ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրության 11-րդ փորձը դարձյալ անհաջողության է մատնվել
Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթին 11-րդ անգամ անընդմեջ չի ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Կոնգրեսի ստորին պալատի ղեկավարի ընտրությունների երրորդ օրը կրկին անհաջող է անցել, արդյունքում կոնգրեսականները քվեարկությունը հետաձգել են ևս մեկ օրով։
Հանրապետական թեկնածուի մրցակիցը՝ դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը, ինչպես նախորդ օրերին, հավաքել է 212 ձայն։ 11-րդ փուլի մեկնարկից առաջ նա լրագրողներին ասել է, որ իր կուսակցությունը չի նախատեսում օգնել հանրապետականներին և շարունակելու է պահպանել միասնականությունը։
Հաղորդվում է նաև, որ Քևին Մաքքարթին, այնուամենայնիվ, մտադիր չէ հանել իր թեկնածությունը։