ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա. Փսակի

ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա. Փսակի

ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ ոչ սովորական սպառազինություն օգտագործվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նա հերքել է ամերիկյան կողմի քիմիական և կենսաբանական ռազմական ծրագրերի առկայությունը և պնդել, որ Ռուսաստանը նման հնարավորություններ ունի։

Փսակին, մասնավորապես, ասել է. ՛՛Ես չեմ պատրաստվում հիպոթետիկ իրավիճակների մեջ մտնել: Հիմա մենք ասում ենք, որ նրանք ունեն նման ներուժ և հնարավորություններ: Ես նույնպես մտադիր չեմ խորանալ հետախուզական տեղեկատվության մանրամասների մեջ: Բայց նախագահ Բայդենի տեսակետը ԱՄՆ զինվորականներին Ուկրաինա չուղարկելու վերաբերյալ չի փոխվել՛՛:

  • Կիսվել: