երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Այս մասին տեղեկացնում է «Ալջազիրան»:

Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝  15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը:

ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է ՝թեև ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չեն աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: «Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը ցանկություն չունի տեսնել կայուն խաղաղություն, լուծում»,- ասել է Ռոբերտ Վուդը:

Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը:

  • Կիսվել: