ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն վերսկսել է ԱԹՍ-ների թռիչքները Սև ծովի վրայով

ԱՄՆ-ն վերսկսել է ԱԹՍ-ների թռիչքները Սև ծովի վրայով

ԱՄՆ-ն վերսկսել է ԱԹՍ-ների թռիչքները Սև ծովի վրայով MQ-9 Reaper-ի միջադեպից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների, փոխանցում է ՌԻԱ նովոստի-ն:

Նշվում է, որ թռիչքն իրականացրել է RQ-4 Global Hawk-ը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս դեպքն առաջինն էր մարտի 14-ից հետո:

Հաղորդվում է նաև, որ Պենտագոնը բազմիցս հայտարարել է, որ MQ-9 Reaper-ի հետ կապված միջադեպը չի խանգարի Վաշինգտոնին նման առաքելություններ իրականացնել։

ՌԴ պաշտպանության նախարարությանն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 14-ի առավոտյան ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը խախտել է Սև ծովի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի սահմանները և շարժվել է դեպի Ռուսաստանի կողմը: Ռուսական կործանիչները օդ են բարձրացել ներխուժողին հայտնաբերելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով ամերիկյան ապարատն անցել է անկառավարելի թռիչքի, կորցրել է բարձրությունն ու ընկել ջուրը։

 

  • Կիսվել: