չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ որոշ զինատեսակների համատեղ արտադրություն կսկսի

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ որոշ զինատեսակների համատեղ արտադրություն կսկսի

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ տեսակի զենքերի համատեղ արտադրության և տեխնիկական տվյալների փոխանակման վերաբերյալ։

Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Վաշինգտոնում սկսվել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հարցերին նվիրված համաժողով։ Դրանում «ամերիկյան և ուկրաինացի պաշտոնյաները ստորագրել են մտադրության մասին հայտարարություն՝ կապված կարևորագույն զինատեսակների համատեղ արտադրության և երկրների միջև տեխնիկական տեղեկատվության առաջնահերթ փոխանակման հետ՝ ուկրաինական զինված ուժերի կարիքները հրատապ բավարարելու նպատակով»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժեղացնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական բազան՝ ինչպես նրան աջակցելու համար շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում ուժեղացնելու նրա ազգային հզորությունն ու զսպող ուժը»:

  • Կիսվել: