ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնի ավելի քիչ զինամթերք օգտագործել մարտադաշտում. Politico

ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին կսովորեցնի ավելի քիչ զինամթերք օգտագործել մարտադաշտում. Politico

ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերի մարտիկներին կօգնի փոխել մարտավարությունը, որպեսզի նրանք ավելի քիչ զինամթերք օգտագործեն, գրում է Politico-ն։

Պենտագոնի գերակա խնդիրներից է օգնել ուկրաինացի զինվորականներին փոխելու մարտավարությունը՝ ապավինել ոչ այնքան հրետանային գնդակոծություններին, որքան մարտի դաշտում մանևրներին, գրում է պարբերականը և նշում, որ ռազմական գործողությունների ռազմավարության փոփոխությունները պայմանավորված են ԱՄՆ մտահոգությամբ, որ արևմտյան երկրները դժվարանում են համալրել Ուկրաինայի զինամթերքի պաշարները:

Այս կապակցությամբ արևմտյան պետությունները դիտարկում են Անգլիայում և Գերմանիայում ուկրաինացի զինվորականներին մարզելու հնարավորությունը:

«Մասամբ՝ դա նշանակում է Ռուսաստանից պաշտպանվելու ուղիներ գտնել՝ առանց չափազանց շատ զինամթերք ծախսելու»,- ասվում է հոդվածում։

Ավելի վաղ Պենտագոնը երկու ընկերություններին 522 մլն դոլարի պետական պայմանագրեր էր տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի համար 155 միլիմետրանոց արկերի արտադրության համար: Պայմանագրերը կնքվել են Արևմուտքի մտավախությունների ֆոնին, որ Ուկրաինան արագորեն սպառում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրետանային արկերի պաշարները։

  • Կիսվել: